Իտալիան աջակցություն է հայտնում ՄԽ համանախագահության և Շառլ Միշելի ջանքերին՝ միտված ԼՂ հակամարտության կարգավորմանը

Loading...

Իտալիան աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին՝ միտված ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսությանը: Այս մասին այսօր Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը նշել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն:

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերը քննարկելով` Նիկոլ Փաշինյանն իր դիտարկումներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ շեշտելով Մարմնավաճառներ կարգավիճակի հստակեցման, անվտանգության ապահովման և արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանն ու Լուիջի դի Մայոն խոսել են նաև երկկողմ փոխգործակցութան մասին` ընդգծելով` առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Այսօր ավելի վաղ Իտալիայի և Հայաստանի արտգործնախարարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ:

Վերջին լարվածությունից ու միմյանց ներկայացված առաջարկներից հետո՝ հաջորդ շաբաթ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հաջորդ շաբաթ՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում կհյուրընկալի Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button