Մարիա Զախարովա. «Արևմուտքը ցանկանում է քաղաքականապես պատժել Ռուսաստանին»

Loading...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան ասել է, որ ռուսաստանցի դիվանագետների արտաքսումը «վկայում է Ռուսաստանի Դաշնությանը պատժելու Արևմուտքի գործելակերպի մասին»:

Այդ մեկնաբանությամբ Զախարովան հանդես է եկել «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստատեսային հաղորդման ընթացքում:

«Դա ճգնաժամի {Ուկրաինայի պատերազմի} առաջացման համար մեզ մեղադրելու և այդպես {դիվանագետների արտաքսումներով} Ռուսաստանին քաղաքականապես պատժելու հավաքական Արևմուտքի ցուցադրական դիրքորոշումն է»,- ասել է Զախարովան:

Փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա հարձակվելու համար արևմտյան տասնյակ երկրներ վտարել են մեծ թվով ռուսաստանցի դիվանագետների և կոշտ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ են սահմանել հարյուրավոր ռուսաստանցի պետական գործիչների, մեծահարուստների և ընկերությունների ղեկավարների նկատմամբ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button