Օլաֆ Շոսլց. «Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունը պատերազմի հանցագործություն է»

Loading...

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել քննել և ամբողջությամբ բացահայտել Բուչա անվամբ բնակավայրում տեղի ունեցած դեպքերը:

«Խաղաղ բնակիչների սպանությունը պատերազմի հանցագործություն է: Ես պահանջում եմ միջազգազգային կազմակերպություններին, մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլ տալ այցելել այդ շրջան»,- ասել է կանցլերը:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսաստանցի զինծառայողները բնակիչների են գնդակահարել: Ըստ Կիևի, ավանում հայտնաբերվել են կապված ձեռքերով մոտ տարածությունից գնդակահարված մարդկանց դիակներ:

Ռուսական բանակը մարտի 30-ին է հեռացել Բուչայից: Ռուսները պնդում են, որ խաղաղ բնակիչների չեն գնդակահարել և զարմանք են հայտնում այն կապակցությամբ, որ ուկրաինացիները «միայն երեք օր անց են բարձրաձայնում խաղաղ բնակիչների սպանության հարցը»:

Շոլցի փոխանցմամբ, Արևմուտքը Մոսկվայի նկատմամբ կսահմանի նոր պատժամիջոցներ և կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինայի բանակին:

«Մենք դաշնակիցների շրջանում առաջիկա օրերին կընդունենք նոր միջոցներ: Նախագահ Վլադիմիր Պուտինը և նրան սատարող անձինք կզգան հետևանքները: Եվ մենք կշարունակենք զենք տրամադրել Ուկրաինային, որ այդ երկիրը կարողանա պաշտպանվել ռուսների ներխուժումից»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button