Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք` այդ թիվը հասնելով 422 հազար 574-ի: Առողջացածների թիվն ավելացել է 26-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 410 հազար 106-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 հազար 173 քաղաքացի:
Երեկ իրականացվել է 1784 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 981 հազար 215-ի:
Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 1 դեպք, ընդհանուր` 8617: