Գերմանիան 40 ռուսաստանցի դիվանագետների է արտաքսում

Loading...

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է արտաքսել 40 ռուսաստանցի դիվանագետներ: Այդ մարդիկ պետք է 5 օրվա ընթացքում լքեն Գերմանիայի տարածքը:

«Բուչայից ստացված լուսանկարները վկայում են ռուսաստանյան ղեկավարության և դրա պրոպագանդայյով առաջնորդվողների աներևակայելի դաժանության մասին: Նրանց միավորում է ոչնչացման անսահման ձգտումը»,- Der Spiegel հանդեսին ասել է նախարարը:

Ավելի վաղ Լիտվան «ի պատասխան Ուկրաինայում ռուսական ագրեսիայի և վայրագությունների» Ռուսաստանի դեսպանին կարգադրել է հեռանալ Վիլնյուսից:

Բացի այդ, Լիտվայի արտգործնախարարությունը փակել է Ռուսաստանի հյուպատոսարանը Կլայպեդայում և Մոսկվայից հետ է կանչել դեսպանին: Դրանից հետո նման որոշում է ընդունել նաև Լատվիան:

Ֆրանսիան նույնպես հայտնել է ավելի քան երեք տասնյակ ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու մտադրության մասին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button