Զելենսկին կոչ է անում ամերիկյան շոու բիզնեսի ներկայացուցիչներին՝ աջակցել Ուկրաինային

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում ամերիկյան շոու բիզնեսի ներկայացուցիչներին՝ աջակցել Ուկրաինային։ Այս մասին ուկրաինական պետության ղեկավարը հայտարարեց անցած գիշեր՝ դիմելով ամերիկյան երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր ամենամյա մրցանակաբաշխության՝ Grammy-ի մասնակիցներին։

«Ես կոչ եմ անում ձեզ՝ պատմել պատերազմի մասին ճշմարտությունը սոցիալական ցանցերի ձեր օգտահաշիվներում և հեռուստատեսության եթերում։ Աջակցեք հնարավոր ցանկացած ձևով, բայց մի լռեք։ Միայն այդ դեպքում է, որ հնարավոր կլինի խաղաղություն հաստատել այն բոլոր ուկրաինական քաղաքներում, որոնք այսօր ենթարկվում են ավերածությունների։ Այդ քաղաքները՝ Խարկովը և Չեռնիգովը, Վոլնովախան և Մարիուպոլը, մյուսները արդեն լեգենդի են վերածվել, սակայն իմ երազանքն է, որ այդ քաղաքները շարունակեն ապրել՝ ապրել նույնքան ազատորեն, որքան դուք՝ Grammy-ի բեմում», — հայտարարում էր Զելենսկին։

«Ի՞նչն է ավելի հակադրվում երաժշտությանը. ավերված քաղաքների և սպանված մարդկանց լռությունը», — ասել է Ուկրաինայի նախագահը տեսաուղերձում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button