Զելենսկին Մերկելին և Սարկոզիին հրավիրում է Բուչա

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին հրավիրել է այցելել Կիևի շրջանի Բուչա քաղաք։

Առաջարկն արվել է Բուչայի փողոցներում տասնյակ սպանված քաղաքացիական անձանց լուսանկարների և տեսանյութերի հրապարակումից հետո:

Ուկրաինական կողմը պնդում է, որ լուսանկարներում պատկերված մարդիկ սպանվել են ռուս զինվորականների կողմից, Զելենսկին Ռուսաստանին մեղադրում է «ցեղասպանություն» իրականացնելու մեջ։

Ռուսաստանը հերքում է, որ իր ուժերը պատասխանատու են Բուչայում խաղաղ բնակիչների մահվան համար, և հայտարարում է, թե Ուկրաինան շոու է ցուցադրում արևմտյան լրատվամիջոցների համար:

Տվյալ հարցով Ռուսաստանն այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button