Հայկական կողմը ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել․ ՀՀ ՊՆ

Loading...

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

«Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է Հայաստանի զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո», — ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հաղորդել է, թե ապրիլի 3-ին, ժամը 23:00-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են Թովուզի շրջանի Աղդամի ուղղությամբ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button