Մոլդովայի նախագահը հերքում է Մերձդնեստրում տեղակայված ռուսական զորախմբի ավելացման լուրերը

Loading...

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հերքել է Մերձդնեստրում տեղակայված ռուսական զորախմբի թվաքանակի ավելացման մասին տեղեկությունները։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ` Սանդուն այս մասին հայտարարել է այսօր Քիշնևում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ռուսաստանցի զինվորականները Մոլդովա մուտք են գործում երկրի սահմանադրորեն ճանաչված իշխանությունների կողմից վերահսկվող հսկիչ-անցագրային կետերով։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք պնդել, որ ռուսական զորախմբի թվաքանակը չի մեծացել։

Մերձդնետսրում զորքերի տեղաշարժի կամ այլ ակտիվ ռազմական գործողությունների մասին տեղեկությունները ևս չեն հաստատվում», — հայտարարել է Սանդուն՝ ընդգծելով, որ Քիշնևում շարունակում են մոնիտորինգի ենթարկել իրավիճակը։

«Այս պահին Մոլդովայի՝ պատերազմին ներքաշման վտանգ չկա։ Իրադրությունը, սակայն, կարող է արագորեն փոխվել։ Տարածաշրջանային ռիսկերը պահպանվում են, և մենք չենք կորցնում զգոնությունը», — հայտարարել է Մոլդովայի նախագահը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button