Շտաբի պետի կողմից սպային մարմնական վնասվածք պատճառելու դեպքով հարուցվել է քրգործ

Loading...

Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում շտաբի պետի կողմից սպային վեճի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դեպքով այսօր հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի [Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը] հատկանիշներով, տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդականը։

Ֆեյսբուքյան իր էջում Գոռ Աբրահամյանը նշել է, որ գործը հարուցվել է հիմք ընդունելով Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տվյալները, ինչպես նաև Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասից ստացված հաղորդումը։

Կատարվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպի պատճառներն օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ, գրել է գլխավոր դատախազի խորհրդականը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button