Օրբանի կուսակցությունը կրկին հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում

Loading...

Հունգարիայի գործող վարչապետ Վիկտոր Օրբանի աջակողմյան Fidesz կուսակցությունը համոզիչ հաղթանակ է արձանագրել կիրակի օրը երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, Օրբանի կուսակցությունը ստացել է քվեների 58 տոկոսը՝ տիրանալով 199-տեղանոց հունգարական խորհրդարանի մանդատներից 124-ին։ Վեց ընդդիմադիր կուսակցություններից կազմված դաշինքի օգտին քվեարկել է հունգարացի ընտրողների 31 տոկոսը։

«Մենք այնպիսի մեծ հաղթանակ ենք տարել, որ այն կարող են տեսնել ոչ միայն լուսնից, այլև Բրյուսելից», — քվեարկության արդյունքների հրապարակումից հետո հայտարարում էր Օրբանը։

Հունգարիայում ծավալված նախընտրական արշավի ընթացքում ընդդիմությունը քննադատում էր Օրբանին և նրա թիմակիցներին՝ ուկրաինական ճգնաժամում ռուսամետ դիրքորոշում որդեգրելու և Մոսկվայի դեմ Եվրամիության կողմից սահմանվող պատժամիջոցներին ընդդիմանալու համար։

Ինքը՝ Օրբանը, պնդում է, որ կանի ամեն ինչ՝ երկիրն ուկրաինական պատերազմին չներքաշելու համար։

Հունգարիայի վարչապետի համոզմամբ՝ ընդդիմությունը վայելում է «միջազգային ուժային կենտրոնների աջակցությունը»։ Ձախակողմյան ընդդիմությանն, ըստ Օրբանի, ֆինանսավորում է հունգարական ծագում ունեցող հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը։ «Հունգարացի ձախերը քեռի Ջորջի վատթարագույն ներդրումն են», — ընտրություններից հետո հեգնել է Վիկտոր Օրբանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button