Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Loading...

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները։

«Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ընթացիկ իրավիճակի, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման շուրջ, քննարկել են նաև իրավիճակը Ուկրաինայում», — ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Նախօրեին Թուրքիայի իշխանությունների հետ Հարավային Կովկասին վերաբերող հարցերն է քննարկել պաշտոնական այցով Անկարայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։ Վիկտորիա Նուլանդը Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ հանդիպման ընթացքում, ըստ թուրքական կողմի, «քննարկել է այնպիսի հարցեր, ինչպիսիք են Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանը և Իսրայելը, էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button