Ալիևը հաստատեց «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով տրանսպորտային հաղորդակցության հուշագիրը

Loading...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև նոր տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման մասին հուշագիրը»։

Փաստաթուղթը Բաքուն և Թեհրանը ստորագրել են անցած ամիս։ Հուշագրի համաձայն՝ կողմերը մտադիր են նոր երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ կառուցել, ստեղծել էներգամակատարարման ուղիներ։ Այդ նախագծերը կյանքի կոչելու համար նախատեսվում է չորս կամուրջ կառուցել Արաքս գետի վրայով, որոնցից երկուսը կլինեն ավտոմեքենաների և հետիոտների համար, մյուս երկուսը՝ երկաթուղու։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button