Վաշինգտոնն այս շաբաթ կհայտարարի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին

Loading...

Միացյալ Նահանգներն այս շաբաթ կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ Բուչայում ռուս զինվորականների կողմից քաղաքացիական անձանց սպանության մասին լուրերի ֆոնին։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Ըստ Սալիվանի՝ Արևելյան Ուկրաինայի վրա կենտրոնանալու Ռուսաստանի ծրագրերը հուշում են, որ մոտ ապագայում կարող են տասնյակ հազարավոր զինվորներ տեղակայվել Դոնբասում։ Այդ կապակցությամբ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինային տրամադրել լրացուցիչ սպառազինություն, այդ թվում՝ խորհրդային ժամանակների համակարգեր, որոնք ունեն նախկին Վարշավայի պայմանագրի երկրները։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button