Փարիզում Ռուսաստանի դեսպանին հրավիրել են Ֆրանսիայի ԱԳՆ

Loading...

Փարիզում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին այսօր կանչել են Ֆրանսիայի արտգործնախարարություն, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Ըստ նույն աղբյուրի՝ դեսպանին տեղեկացնելու են Ֆրանսիայից ռուս դիվանագետների խմբի վտարման մասին, որոնց գործունեությունը Փարիզը դիտել է որպես պետության անվտանգությանը սպառնալիք։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն երեկ հայտարարել է մի շարք ռուս դիվանագետների անցանկալի անձինք հռչակելու մտադրության մասին՝ չներկայացնելով մանրամասներ։ Հայտարարության մեջ ասվում էր, որ դիվանագետների արտաքսումը կիրականացվի համաեվրոպական դեմարշի շրջանակում։ BFMTV-ի փոխանցմամբ՝ խոսքը 35 ռուսաստանցիների արտաքսման մասին է։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան երեկ ասել է, որ Մոսկվան «արժանի պատասխան» կտա Փարիզի այս որոշմանը, իսկ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն իրավիճակը որակել է որպես «անկառավարելի փսիխոզ»։

Համանման որոշման մասին նախօրեին հայտարարել էր Գերմանիան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button