44 կոնգրեսականներ Բայդենին կոչ են անում ընդլայնել զենքի մատակարարումները Ուկրաինա

Loading...

Ամերիկացի 44 կոնգրեսականներ՝ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից, երեկ դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքին և ընդլայնել զենքի մատակարարումները Ուկրաինա։

Կոնգրեսականները հիշեցրել են, որ Ուկրաինան արդեն նշել է իրեն անհրաժեշտ սպառազինությունների հիմնական տեսակները, և կոչ են արել մատակարարել Կիևին նաև «երկիր-օդ» հեռահար հրթիռներ, կործանիչներ ու հականավային հրթիռներ:

Օրենսդիրների խնդրանքը ներառում է շարժական Stinger զենիթահրթիռային կայանների, Javelin հակատանկային համակարգերի և հեռահար անօդաչու թռչող սարքերի մատակարարումների ավելացում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button