
El Pais իսպանական օթաթերթի փոխանցմամբ, Եվրոպական երկրների իշխանությունների կարգադրությամբ կալանքի տակ հայտնված և, ենթադրաբար, ռուս մեծահարուստներին պատկանող շքեղ զբոսանավերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ 800 միլիոն եվրո:
Անցած հինգ շաբաթների ընթացքում եվրոպական տարբեր երկրներում կալանքի տակ են հայտնվել տասնյակ գերթանկ զբոսանավեր:
Այդպիսի որոշումերեր են կայացվել Վիկտոր Վեկսելբերգին, Ալեքսեյ Կուզմիչյովին, Իգոր Սեչինին, Ալեքսանդր Միխեևին, Սերգեյ Չեմեզովին, Ալիշեր Ուսնմանովին և ռուսաստանցի այլ օլիգարխներին, ենթադրաբար, պատկանող զբոսանավերի վերաբերյալ:
Բացի այդ, Միացյալ Նահանգներում և Եվրոպայում կալանք է դրվել ռուսաստանցի մեծահարուստներին, ենթադրաբար, պատկանող դղյակների, առանձնատների, ագարակների և շքեղ բնակարանների վրա: