Ժոզեպ Բորել. «Մարիուպոլն այսօր Ուկրաինայի Գեռնիկան է»

Loading...

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը ռուսական բանակի անդադար հարվածներից ավերված Մարիուպոլն այսօր համեմատել է ֆաշիստական Գերմանիայի օդուժի կողմից ռմբահարված Գեռնիկայի հետ:

Մարիուպոլը գրոհների է ենթարկվել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման առաջին իսկ օրվանից՝ փետրվարի 24-ից:

«Մարիուպոլը Եվրոպայի Հալեպն է և Ուկրաինայի Գեռնիկան: Նահատակված քաղաք, որը կործանվել է խաղաղ բնակիչների ռմբահարումների, պատերազմի հանցագործությունների հետևանքով: Մենք հոգ կտանենք մարիուպոլի Մենք կանենք ամեն ինչ ուկրաինացիներին օգնելու և Ռուսաստանի վրա ճնշումը սաստկացնելու համար»,- ասել է Բորելը:

Քաղաքում աղետալի վիճակ է ստեղծվել, մարդիկ չունեն պարեն, ջուր, ջեռուցում, դեղորայք, հազարավոր բնամիչներ զոհվել են:

Պատերազմի ընթացքում մի քանի հազար բնակիկիչ կարողացել է հեռանալ, սակայն դեռ տասնյակ հազարավոր մարդիկ մնում են պաշարված Մարիուպոլում, որի մի շարք թաղամասեր ռուսներն արդեն գրավել են:

Գեռնիկան Իսպանիայի հյուսիսում գտնվող քաղաք է: 1937 թվականին ֆաշիստական Գերմանիայի օդուժը Իսպանիայի դիկտատոր, գեներալ Ֆրանկոյին օգնելու նպատակով անխնա ռմբահարել է քաղաքը:

Աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոն այդ ողբերգությանը նվիրել է իր հայտնի կտավը, որի անունն է «Գեռնիկա»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button