Հակակոռուպցիոն կոմիտեն ապօրինի է համարում քննիչին վարույթից հեռացնելու դատախազի որոշումը

Loading...

Հակակոռուպցիոն կոմիտեն արձագանքել է դատախազության որոշմանը, որով օրենքի խախտում թույլ տալու հիմքով վարույթից հեռացվել է քննիչը, որ ճանապարհ էր հարթել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը կալանքից հանելու համար։

Հակակոռուպցիոն կոմիտեն քննիչին վարույթից հեռացնելու մասին որոշումը համարում է անհիմն և ապօրինի:

«Ավելին` ևս մեկ անգամ հարկ ենք համարում փաստել, որ քննիչը գործել է բացառապես օրենքի շրջանակներում: Նշված հիմքով քննիչի կողմից հիշյալ որոշման դեմ առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին` ակնկալելով, որ վերջինս կվերացնի ստորադաս դատախազի ոչ իրավաչափ որոշումը, այլ ոչ թե կնախընտրի հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության հանրայնացված կարծիքին դեմ չգնալու գործելաոճը», — հայտարարել է կոմիտեն:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը, որ վերջերս վաճառվել էր հինգ միլիոն դոլարով, կրկին դրվել է կալանքի տակ։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայությանը ստուգել վաճառքի գործարքը և պարզել՝ ինչպե՞ս է քրեական գործով անցնող դղյակը հանվել կալանքից ու վաճառվել ընդամենը երկու շաբաթվա մեջ։

Գլխավոր դատախազը նաև հրապարակավ մեղադրել էր Հակակոռուպցիոն կոմիտեին այս հարցում շտապ որոշումներ կայացնելու համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button