Ուրսուլա ֆոն դեր Լայեն. «Բուչայում տեղի ունեցածը պատերազմի հանցագործություն է, մենք պարտավոր ենք ճիշտ եզրույթը կիրառել»

Loading...

Եվրոպական միությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Այդ մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նշելով, որ «դրանով պատժամիջոցների ընդունումը բնավ չի ավարտվի»:

Նա ասել է, թե ըստ Բուչայի սպանդը վերապրածների, ռուսներն այնտեղ կրակ են բացել ցանկացած պատահած մարդու վրա:

«Սա է պատահում Պուտինի կողմից գրավված Ուկրաինայի տարածքում: Ռուսները դա անվանում են «ազատագրում»: Ո՛չ: Մենք դա «պատերազմի հանցագործություն» ենք անվանում, մենք պարտավոր ենք ճիշտ եզրույթը կիրառել»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը նշել է, որ էներգետիկան նույնպես կհայտնվի պատժամիջոցների թիրախում:

«Նոր փաթեթում կլինի ածխի ներկրման արգելքը և, տիկնայք ու պարոնայք, կարծում եմ, վաղ թե ուշ միջոցներ կձեռնարկվեն նավթի և նույնիսկ գազի վերաբերյալ»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button