Պեսկով. «Աշխարհն Արևմուտքից ընդարձակ է, մենք կարող ենք գազ արտահանել ուրիշ երկրներ»

Loading...

Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը երկար ժամանակ է գտնվում պատժամիջոցների տակ և արդեն հարմարվել է այդ վիճակին: Այդ մասին նա ասել է LCI ֆրանսիական հեռուստակայանի թղթակցին:

Հարցազրույցում նա խոսել է այն կորուստների մասին, որոնք Ռուսաստանը կարող է կրել, եթե արևմտյան երկրները հրաժարվեն Ռուսաստանում արդյունահանված բնական գազից:

«Կյանքը շարունակվում է, չնայած սանկցիաներին: Մենք կարող ենք գազ արտահանել ուրիշ երկրներ: Աշխարհն Արևմուտքից ընդարձակ է, գազի կարիք կա ամբողջ աշխարհում»,- ասել է Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, «նոր աշխարհակարգը, նոր ֆինանսական համակարգը հիմա կայացման փուլում:

«Դա մի բան է, որ անխուսափելիորեն պետք է տեղի ունենա»,- ասել է Կրեմլի խոսնակը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button