Վաղը Ռուսաստանը կարող է արտաքսվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից

Loading...

Վաղը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության է դրվելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից վտարելու Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկը:

Ռուսաստանը խորհդից կվտարվի, եթե առաջարկի օգտին քվեարկի Գլխավոր ասամբլեայի 193 պետությունների առնվազն երկու-երրորդը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 47 անդամ է: Ռուսաստանը երկրորդ տարին է հանդիսանում խորհրդի անդամ: Խորհրդում անդամության ժամկետը 3 տարի է:

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ Ուկրաինայում բիրտ պատերազմ վարող և պատերազմի հանցագործություններ կատարող Ռուսաստանը չունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ լինելու իրավունք:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button