Վլադիմիր Զելենսկի. «Կանանց բռնաբարել և սպանել են երեխաների աչքի առաջ»

Loading...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ քննարկել է Ուկրաինայի պատերազմի թեման:

Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հակամարտությունը կարգավորել բանակցություններով, որոնց հիմքում պետք է լինեն ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքները:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է նիստի մասնակիցներին և ասել, որ ռուսական ուժերը պատերազմի հանցագործություններ են կատարել Բուչա ավանում:

«Մարդկանց սպանել են նրանց տներում, բնակարաններում, պայթեցրել են նռնակներով, մեքենաներում նստածներին ճզմել տանկերով: Կանանց բռնաբարել և սպանել են երեխաների աչքի առաջ: Դա Երկրորդ աշխարհամարտից հետո պատերազմի ամենասարսափելի հանցագործությունն է Եվրոպայում»,- ասել է Զելենսկին:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, թե Ռուսաստանն ամեն օր մարդասիրական օգնություն է հասցնում Ուկրաինա, սակայն ուկրաինական կողմը դա ամեն կերպ խոչընդոտում է:

Նեբենզյայի պնդմամբ, «ուկրաինացի արմատականները պատերազմի գոտում մարդկանց օգտագործում են որպես կենդանի վահան»:

Մոսկվան կտրականապես հերքում է Բուչայում խաղաղ բնակիչների սպանդի մեղադրանքը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Բուչայում ռուսների կատարած հանցագործությունների մասին լուրն անվանել է «հրեշավոր կեղծիք»:

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը հայտարարել է, թե պատերազմին վերջ տալու համար անհրաժեշտ է անհապաղ հաստատել հրադադար, ինչն ամբողջ միջազգային հանրության, այդ թվում` Չինաստանի ցանկությունն է:

Խոսելով Բուչայում խաղաղ բնակիչների կոտորածի մասին` Ցզյունը հայտարարել է, որ անհրաժեշտ է խուսափել անհիմն մեղադրանքներից:

Նրա խոսքով, «նախ պետք է քննել բոլոր հանգամանքները, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի ամբողջական պատկերացում կազմել տեղի ունեցածի մասին»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button