Բլինքենը չի տեսնում «ոչ մի պոտենցիալ սցենար», որում Կիևը չհաղթի պատերազմում

Loading...

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները շուտով Ուկրաինային կտրամադրեն «10 հակատանկային համակարգ յուրաքանչյուր ռուսական տանկի համար»։

Բլինքենն ասել է, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը կարող է ձգձգվել, սակայն ինքը չի տեսնում «ոչ մի պոտենցիալ սցենար», որում Կիևը չհաղթի։ Պետքարտուղարի խոսքով՝ անկախ նրանից, թե հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները և որքան կտևի զինված հակամարտությունը Ուկրաինայում, Կիևն այնուամենայնիվ կհաղթի:

Մարտի 15-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ Ուկրաինային 100 Switchblade մեկանգամյա օգտագործման «կամիկաձե» անօդաչու թռչող սարք է մատակարարելու՝ որպես 800 միլիոն դոլար ընդհանուր գումարի օգնության փաթեթի մաս: Այդ անօդաչուն մշակվել է ԱՄՆ բանակի կողմից Աֆղանստանում մարտերի ընթացքում: Այն ընդամենը 2,7 կգ է կշռում և տեղավորվում է ուսապարկում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button