«Գերազանց և շատ արդյունավետ». Բրյուսելում ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

Loading...

«Գերազանց և շատ արդյունավետ». — այսպես է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իր միջնորդությամբ ու մասնակցությամբ նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։

Ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Բանակցությունների ավարտին հրապարակած իր ծավալուն հայտարարությունում անդրադառնալով երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման կարևորությանը, նախագահ Միշելը շեշտել է՝ միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման համար էական տարր է ուժերի միջև համապատասխան հեռավորության ապահովումը։

Եվրամիության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում հաղորդակցությունների և տրանսպորտային կապերի վերականգնումը։

Շառլ Միշելը նաև ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար, շեշտել, որ անհրաժեշտ է արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, այդ թվում՝ գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը։ Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ը կաջակցի այդ, ինչպես նաև փոխադարձ վստահության վերականգնմանն ուղղված նախաձեռնություններին, ականազերծման ջանքերին։

Հաղորդագրության համաձայն՝ Եվրոպական դաշինքը պատրաստ է օգնություն տրամադրել նաև ավելի քան մեկուկես տարի առաջ տեղի ունեցած պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը։

Քննարկումների վերաբերյալ Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի ծավալուն հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկա։ Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունում է միայն ասվում՝ «Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին»։

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button