Դադարեցվում է Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին

Loading...

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը որոշեց դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին՝ Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման, և ռուս զինվորականների կողմից «մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումների համար»։

Ռուսաստանի դեմ ներկայացված բանաձևին հավանություն են տվել կառույցի անդամ 93 պետություններ, 24 -ը՝ դեմ, 58-ը՝ ձեռնպահ։

Փաստաթուղթը խորը մտահոգություն է հայտնում «Ուկրաինայում շարունակվող մարդասիրական ճգնաժամի կապակցությամբ՝ դատապարտելով Ռուսաստանի գործողությունները հարևան երկրի դեմ։

Ռուսաստանը երկրորդ երկիրն է, որի անդամակցությունը դադարեցվում է 47 անդամ ունեցող խորհրդում․ ավելի վաղ՝ 2011-ին, կառույցից հեռացվել էր նաև Լիբիան՝ նախկին բռնապետ Մուամար Քադաֆֆիի օրոք տեղի ունեցած հանցագործություններին ի պատասխան։

Հայաստանը քվեարկությանը չի մասնակցել։ Ռուսաստանի դիրքորոշմանը կողմ են քվեարկել նախկին Խորհրդային միության երկրներից Բելառուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, ինչպես նաև Չինաստանը, Իրանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Վիետնամը, Կուբան և աֆրիկյան մի շարք երկրներ։

«Ռոյթերզ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Ռուսաստանը քվեարկությունից առաջ զգուշացրել է ՄԱԿ-ի անդամներին, որ բանաձևին կողմ կամ՝ ձեռնպահ քվեարկությունը կդիտարկվի որպես «ոչ բարեկամական քայլ, որը իր ազդեցությունը կունենա հետագա՝ երկկողմ հարաբերությունների վրա»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button