Եռակողմ հանդիպման համաձայնությունները համապատասխանում են Բաքվի շահերին․ Ադրբեջանի ԱԳՆ

Loading...

Բրյուսելում ժամեր առաջ ավարտված՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպման արդյունքներով ձեռք բերված համաձայնությունները համապատասխանում են Բաքվի շահերին, հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Գերատեսչությունը հանդիպումը գնահատում է որպես «կարևոր քայլ տարածաշրջանային անվտանգության հարցում»։ «Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը՝ Եվրամիության խորհրդի նախագահի մասնակցությամբ, կարևոր քայլ է խաղաղության ու անվտանգության պայմաններում տարածաշրջանի ապագա զարգացումն ապահովելու գործում և համապատասխանում է Բաքվի շահերին», — «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է հայտարարությունում։

Ըստ հայտարարության՝ հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել հանձնարարել երկու երկրների արտգործնախարարներին «սկսել աշխատանքը ապագա խաղաղության պայմանագրի վրա՝ մեկ տարի առաջ Ադրբեջանի առաջ քաշած նախաձեռնության և որոշ ժամանակ առաջ Բաքվի ներկայացրած բազային սկզբունքների հիման վրա»։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով համատեղ հանձնաժողով։

Պաշտոնական Բաքուն կարևորում է նաև մարդասիրական ու երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման հարցերին անդրադարձը եռակողմ հանդիպման ժամանակ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button