Թուրքիան դադարեցրեց սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործը և այն փոխանցեց Էր Ռիյադին

Loading...

Թուրքիայի դատարանն այսօր որոշեց դադարեցնել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար մեղադրվող Սաուդիան Արաբիայի 26 քաղաքացիների հեռակա դատական գործընթացը և գործը փոխանցել Սաուդյան Արաբիային։

Որոշումն ընդունվեց` չնայած իրավապաշտպան խմբերի նախազգուշացումներին, որ այն կարող է հանգեցնել գործի փակմանը։ Կասկածներ կան, որ թագաժառանգ Մուհամեդ բին Սալման էր կարգադրել վերացնել լրագրողին։

«Ասոշիյեթեդ Փրեսը» նաև նշում է, որ տնտեսական անկում ապրող Թուրքիան փորձում է կարգավորել բարդ հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։

Մամուլի որոշ հրապարակումներում պնդումներ կան, որ Էր Ռիյադը Անկարայի հետ հարաբերությունների բարելավման համար պայման էր դրել սաուդցիների դատական գործընթացը դադարեցնելը։

2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ջամալ Խաշոգջին ամուսնության համար անհրաժեշտ փատաթղթեր ստանալու համար Ստամբուլում ներս էր մտել Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենք և անհետացել։ Ենթադրվում է, որ նրան սպանել են, մարմինը մասնատել ու ոչնչացրել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button