Հայաստանը նշում է Մայրության և գեղեցկության տոնը

Loading...

Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրլի 7-ի, առթիվ այսօր շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատրյանը։

«Մայրության և գեղեցկության այս օրը թող լավատեսության ու գարնան մի նոր էջ բացի մեր երկրի համար»

«Մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կանանց լիարժեք ներգրավվածություն հանրային կյանքի բոլոր բնագավառներում», — իր ուղերձում ասել է վարչապետը։

«Այս մեկամսյակին մենք ընդգծում ենք գեղեցկությունը, ընդգծում ենք սերը, ընդգծում ենք հարգանքը: Բայց հատկապես այս տարի ուզում եմ ընդգծել ուժը, ուզում եմ ընդգծել պոտենցիալը, ուզում եմ ընդգծել վճռական դերը, ուզում եմ ընդգծել, որ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կանանց լիարժեք ներգրավվածություն հանրային կյանքի բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից սկսած, շարունակած հանրային կառավարման, իրավապահ, անվտանգային ոլորտներով, որովհետև, եթե այս ոլորտներում կանանց պոտենցիալը չներգրավենք, նշանակում է երկրի զարգացման առանց այն էլ սահմանափակ հնարավորությունները կիսատ ենք օգտագործում։ Ու եթե սրան գումարենք նաև ժողովրդագրական խնդիրների լուծման առումով կանանց բացառիկ դերակատարումը, առավել պարզ կդառնա, թե ինչու եմ ասում, որ մեր իրավիճակի հաղթահարման գործում կանանց դերը վճռական է», — ասել է Փաշինյանը։

Օրվա առիթով գործադիրի ղեկավարը խոսքեր է հղել հանուն Հայրենիքի պաշտպանության նահատակվածների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին՝ ընդգծելով․ — «Նրանք այսօրվա իմ ասելիքի լիարժեք հասցեատերն են և մեր նահատակների անկատար նպատակների իրագործումը պետք է ապրելու, արարելու խթան լինի նաև նրանց և մեր բոլորի համար։

Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր. Մայրության եւ գեղեցկության այս օրը թող լավատեսության ու գարնան մի նոր էջ բացի մեր երկրի համա»։

«Այս օրը ևս մեկ առիթ է նորովի արտահայտելու անսահման սերը, հիացմունքն ու ակնածանքը ձեր նկատմամբ»

Վահագն Խաչատրյանը, ջերմորեն շնորհավորելով Մայրության և գեղեցկության օրվա առիթով՝ շեշտել է՝ այս օրը ևս մեկ առիթ է նորովի արտահայտելու անսահման սերը, հիացմունքն ու ակնածանքը ձեր նկատմամբ։

«Անուրանալի է համարել կնոջ դերը ընտանիքում, երեխաներին դաստիարակելու ու կրթելու, սերունդների հանդեպ հարգանք և ուշադրություն ձևավորելու, հայրենիքի և ազգի հանդեպ սեր ու նվիրում արմատավորելու և ամրապնդելու գործում, կյանքի բոլոր ոլորտներում, քաղաքական ու հասարակական ասպարեզում։

Հայ կինը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների կրողն ու փոխանցողն է, մեր արժեհամակարգի պահապանը, մեր ինքնության առանցքը։ Ի սրտե մաղթում եմ ձեզ առողջություն, արևշատություն, սեր և լավատեսություն, իսկ բոլորիդ օջախներին՝ խաղաղություն, երջանկություն ու համերաշխություն», — եզրափակել է նախագահը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button