Հայաստանն ու Ռուսաստանը կնքելու են տեղեկատվական անվտանգության համագործակցության մասին համաձայնագիր 

Loading...

Հայաստանն ու Ռուսաստանը առաջիկայում կնքելու են տեղեկատվական անվտանգության բնագավառում համագործակցության մասին փաստաթուղթ, ըստ որի երկու պետությունները, օրինակ, իրականացնելու են «տեղեկատվական անվտանգության ապահովմանը նպաստող վստահության անհրաժեշտ միջոցառումների համաձայնեցում»։

Հայաստանի կառավարության այսօրվա նիստում՝ ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին հավանություն տալու մասին նախագիծը, որը ներկայացրել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է՝ համաձայնագրի շրջանակներում Հայաստանի ու Ռուսաստանի իրավասու մարմինները համագործակցում են տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում, այդ թվում՝ համակարգում են տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդելը, տեղեկատվություն են փոխանակում իրավապահ ոլորտում, այս ոլորտում՝ համակարգում են երկու պետությունների գործունեությունը միջազգային կազմակերպություններում և այլն։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button