Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել․ ՀՀ ՊՆ

Loading...

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշեշտելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է Հայաստանի զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո», — ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդել է, որ ապրիլի 6-ի երեկոյան հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել են Թովուզի շրջանի Աղդամի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button