Ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները

Loading...

Խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանադակելու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները, հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ի տնօրենը, նույն կառույցի երկու աշխատակիցների օժանդակությամբ, ըստ հաղորդագրության, քաղաքի գերեզմանատանը մի խումբ անձանց նախընտրած վայրերում տարածքներ տրամադրելու համար 2021 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք:

Նրանք ձերբակալվել են: Տնօրենին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Համայնքային գերեզմանատներում մեկ գերեզմանի համար 2.5, իսկ ընտանեկան գերեզմանի համար մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածքները տրամադրվում են բացառապես անվճար հիմունքներով:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button