Շոյգուն և Աքարը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի խնդիրը

Loading...

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարն ապրիլի 7-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի պատերազմի խնդիրը:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել մարդասիրական հարցերին»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ապրիլի 5-ին Աքարը հայտարարտել է, որ Թուրքիան պատրաստ է կազմակերպել և իրականացնել պաշարված Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանումը:

Նա նշել է, որ խոսքը նախևառաջ Մարիուպոլում գտնվող Թուրքիայի քաղաքացիների մասին է, սակայն տարհանման հնարավորությունից կարող են օգտվել նաև այլ երկրների քաղաքացիներ, որոնց կհասցնեն Թուրքիայի տարածք:

Աքարն ասել է նաև, որ Թուրքիան պատրաստ է մարդասիրական օգնություն հասցնել Ուկրաինա: Նրա խոսքով, Անկարայի առաջարկները քննարկվում են:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button