Ուկրաինայի ԳՇ․ Կիևի մարզից դուրս եկած ռուսական ուժերը սահմանի մոտ տեղակայվել են վրանային ավաններում

Loading...

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Ալեքսանդր Շպուտունն այսօր ասել է, որ Ուկրաինայի արևելքում ռուսական ուժերի հարձակումը շարունակվում է։ Խարկովը մնում է շրջափակված, քաղաքի հրետակոծությունը չի դադարում, իսկ Խերսոնի շրջանում ռուսական ուժերը բիրտ միջոցների են դիմում։

Կիևի մարզից ռուսական ուժերի հետքաշման մասին նա հայտնել է, որ դրանք տեղակայվել են Ուկրաինայի սահմանին մոտ՝ վրանային ավաններում։

Շպուտունի պնդմամբ՝ ռուսաստանցի զինծառայողներն այլևս չեն ցանկանում Ուկրաինայի տարածքում մասնակցել մարտական գործողությունների, նրանց բարոյահոգեբանական վիճակը ցածր է և վատթարանալու միտում ունի։ Ռուսաստանում փորձում են հավաքագրել նախկին զինծառայողների, նշել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պետը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button