Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ է սանձազերծվել․ Միշուստին

Loading...

Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ է սանձազերծվել, հայտարարել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ այսօր Պետդումայում ներկայացնելով կառավարության հաշվետվությունը։

«Ռուսաստանի դեմ ամենաիսկական տնտեսական պատերազմ է սանձազերծվել։ Եվ ձեզ հետ մեր կառուցողական փոխգործողությունից է կախված, թե որքան արագ մենք կարող ենք ադապտացնել տնտեսությունը նոր իրողություններին և վերադարձնել այն առաջընթաց զարգացման», — ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Միշուստինը Ռուսաստանի խորհրդարանում։

Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայի տարածքում, որը պաշտոնական Կրեմլն անվանում է «հատուկ գործողություն»։ Ի պատասխան՝ արևմտյան և շատ այլ երկրներ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button