Pink Floyd բրիտանական լեգենդար խումբը երգ է նվիրել Ուկրաինային

Loading...

Համաշխարհային ռոքի պատմության ամենահայտնի խմբերից մեկը՝ լեգենդար Pink Floyd-ը 1994 թվականից ի վեր ձայնագրել է առաջին երգը:

Բրիտանացիները երգն անվանել են «Hey Hey Rise Up» (Հեյ, հեյ, վե՛ր կաց) և հայտնել են, որ այդ սինգլի վաճառքից ստացված ամբողջ եկամուտը որպես մարդասիրական օգնություն կփոխանցվի Ուկրաինային:

Այս երգի ձայնագրությանը մասնակցել է «Բումբոքս» ուկրաինական ռոք խմբի լիդեր և երգիչ Անդրեյ Խլիվնյուկը, ով միացել է Կիևի տարածքային պաշտպանության գումարտակին:

Խոսելով սինգլի թողարկման մասին, Pink Floyd-ի երգիչ և կիթառահար Դեյվիդ Գիլմորն ասել է, թե ամբողջ խումբը «ցասում և հիասթափություն է զգում խաղաղ դեմոկրատական երկիր ստոր ներխուժում կատարելու և դրա բնակիչներին սպանելու կապակցությամբ»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button