Բայդենը ՄԱԿ-ի երեկվա քվեարկությունն անվանել է «զգալի քայլ համաշխարհային հանրության կողմից»

Loading...

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի քվեարկությունը Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու վերաբերյալ անվանել է «զգալի քայլ համաշխարհային հանրության կողմից»։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը երեկ որոշեց դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին՝ Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման և ռուս զինվորականների կողմից «մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումների համար»։

Բայդենը խոստացել է ընդլայնել համագործակցությունը, իր խոսքով՝ «պատասխանատու պետությունների» հետ ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանին միջազգային հարթակում մեկուսացնելու և ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար:

«Մենք կշարունակենք աշխատել աշխարհի պատասխանատու երկրների հետ՝ հանցագործությունների ապացույցներ հավաքելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու իր կատարած վայրագությունների համար, ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի տնտեսության վրա և մեկուսացնելու Ռուսաստանը միջազգային հարթակում», — ասել է ԱՄՆ նախագահը։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իր հերթին, հայտարարել է, որ արևմտյան երկրներն ուսումնասիրում են Ուկրաինային աջակցության շրջանակում մատակարարվող զենքի տեսականու ընդլայնման հնարավորությունը։

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն էլ հայտարարել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ «սև ցուցակում» ներառելով ՌԴ ևս 8 քաղաքացիների և 29 կազմակերպությունների։

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը պաշտպանել է Ռուսաստանից ցանկացած էներգակիրների ներմուծումն արգելող օրինագիծը։ Ինչպես հաղորդում է Սենատի կայքը, փաստաթուղթն ընդունվել է միաձայն՝ կողմ են քվեարկել երկու կուսակցությունների բոլոր 100 սենատորները։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button