Գերմանիայի նախագահը կոչ է անում Հաագայի դատարանում դատել Ռուսաստանի նախագահին և արտգործնախարարին

Loading...

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը der Spiegel հանդեսին տված հարցազրույցում խոսել է Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների համար բոլոր մեղավորներին, այդ թվում Ռուսաստանի ղեկավարներին դատարանի առաջ կանգնեցնելու անհրաժեշտության մասին:

Նրա համոզմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պետք է կանգնեն Հաագայի միջազգային դատարանի առաջ:

Նա ասել է, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր զինծառայողներն, ովքեր Ուկրաինայում հանցագործությունենր են կատարել, նրանք, ովքեր հանցավոր հրամաններ են արձակել և նրանք, ովքեր դրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում, այդ թվում Պուտինն ու Լավրովը:

Գերմանիայի նախագահն ասել է, թե Կիևի մոտակայքում գտնվող Բուչայից ստացված տեսագրությունները «սարսափելի են և անտանելի»:

Հաագայի Միջազգային քրեական դատարանն արդեն սկսել է Ուկրաինայում ռուսական բանակի կատարած հանցագործությունների քննությունը, սակայն Ռուսաստանը դատարանի հետ չի համագործակցում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Sky News-ին տված հարցազրույցում բացառել է որևէ տարբերակ, որով Պուտինը կարող է կանգնել միջազգային դատարանի առաջ:

Ռուսաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ Ուկրաինայում ամեն ինչ անում են խաղաղ բնակիչների կյանքը խնայելու համար և պնդում են, որ ուկրաինական կողմը կեղծ տեղեկություններ է տարածում ռուսներին վերագրվող հանցագործությունների մասին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button