ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է հնարավոր խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը

Loading...

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո, ինչպես նաև հնարավոր խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը, ասված է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարությունում։

«Գործող նախագահը պատրաստ է աջակցելու Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայր ապահովելու բոլոր ջանքերը», — նշված է նախագահության թվիթերյան էջում։

Բրյուսելում ապրիլի 6-ին ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ում միջնորդությամբ ու մասնակցությամբ էլ կայցել են բանակցությունները, «Գերազանց և շատ արդյունավետ» է գնահատել հանդիպումը։
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն տարածաշրջանային այցով ապրիլի 1-ին էր Երևանում։ Նախքան Հայաստան ժամանելը նա այցելել էր Վրաստան և Ադրբեջան։ Նրա այցը միտված էր Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության զարգացմանը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button