
Loading...
Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի երթաթուղային կայարանը հրթիռակոծվել է: վերջին տվյալներով զոհվել է առնվազն 39 մարդ, վիրավորվել մոտ 100 մարդ:
Կրամատորսկը գտնվում է ուկրաինական ուժերի հսկողության տակ: Հրթիռակոծման պահին կայարանում հավաքված մեծ թվով խաղաղ բմնկիչներ փորձել են գնացքներով հեռանալ Կրամատորսկից:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկաթուղային կայարանին հարված է հասցվել «Տոչկա-Ու» հրթիռով: Նա պնդում է, որ հրթիռը ռուսներն են արձակել:
Դոնբասի անջատականները և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում են մեղադրանքը և պնդում են, որ տեղի ունեցածն ուկրաինացիների կազմակերպած սադրանք է: