ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

Loading...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որ կայացավ ապրիլի 6-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։

«Մեզ ոգևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով շարունակվող անմիջական փոխգործակցությունը։ Մենք ի գիտություն ենք ընդունում կողմերի հայտարարված հանձնառությունը հետագա բանակցություններին և կոնկրետ քայլերին՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը», — ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի անունից նրա խոսնակի տարածած հայտարարությունում։

Ստեֆան Դյուժարիկը երախտագիտությամբ նշել է Եվրամիության դերը շփումների շարունակմանը նպաստելու գործում և կոչ արել կողմերին բոլոր վիճելի հարցերը լուծել երկխոսության միջոցով ու գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում:

«ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական օգնություն տրամադրելու, վերակառուցման և խաղաղության հաստատմանը աջակցելու միջոցով», — հավելել է Դյուժարիկը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button