Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Loading...

Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների բաց հատվածը սկսելիս Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակելու է ապահովել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում մանդատի համաձայն։

«Ղարաբաղյան կարգավորման բարձր մակարդակի պայմանավորվածության երեք փաթեթ կա։ Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի և նոյեմբերի պայմանավորվածությունների մասին է։ Եվ մենք կշարունակենք այդ պայմանավորվածությունների կատարման ապահովումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության ապահովումը մանդատի համաձայն», — հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարության Ընդունելությունների տանն ուշացումով մեկնարկել է նախարարների հանդիպումը, որի ընթացքում, հավանաբար, ռուսական կողմն ակնկալում է ստանալ երկու օր առաջ Բրյուսելում եվրոպացիների նախաձեռնած Փաշինյան-Ալիև ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների մանրամասները։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button