Ռուսաստանը 45 լեհ դիվանագետ է վտարում

Loading...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը 45 լեհ դիվանագետների անվանել է persona non grata՝ անցանկալի անձ: Նրանք պետք է մինչև ապրիլի 13-ը հեռանան Դաշնության տարածքից:

«Ի պատասխան Լեհաստանից ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու այդ երկրի ոչ բարեկամական գործուղության, Լեհաստանի դեսպանատանն,. ինչպես նաև Իրկուտսկում, Կանինինգրադում և Սանկտ Պետերբուրգում աշխատող 45 լեհ դիվանագետներ փոխադարձության սկզբունքով արտաքսվում են Ռուսաստանից: Համապատասխան նոտան փոխանցվել է Լեհաստանի դեսպան Կշիշտոֆ Կրաևսկուն»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մամլո հաղորդագրությունում:

Ռուսաստանը դեսպանին խիստ բողոք է հայտնել «մարտի 23-ին 45 ռուսաստանցի դիվանագետների անհիմն արտաքսման կապակցությամբ»:

«Դեսպանին ասվել է, որ այդ քայլը մենք գնահատում ենք որպես երկկողմ հարաբերությունները վերջնականապես քայքայելու Վարշավայի միտումնավոր ձգտում: Դրա համար պատասխանատվությունն ամբողջությամբ լեհական կողմի վրա է»,- ասվում է հաղորդագրությունում:

Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները պահպանվում են: Ռուսաստանի դեսպանությունը Վարշավայում և հյուպատոսարանները Կրակովում, Գդանսկում և Պոզնանում շարունակում են աշխատել:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button