Ռուսները շարունակում են հարվածներ հասցնել ուկրաինական թիրախներին

Loading...

«Ռուսական բանակը շարունակում է Ուկրաինայում ճշգրիտ զենքերով հարվածներ հասցնել ռազմական թիրախներին»: Այդ մասին ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Ռուսները պնդում են, որ անցած գիշեր Խարկովի, Նիկոլաևի և Դոնբասի շրջաններում հրթիռներով ոչնչացրել են ուկրաինական բանակի վառելիքի չորս պահեստներ:

Կոնաշենկովի փոխանցմամբ, ոչնչացվել են նաև մի ամրացված մեքենայացված հետևակային վաշտ, տանկային դասակ և Ժիտոմիրի կայարանում մի գնացք, որը պետք է ռազմական տեխնիկա փոխադրեր ուկրաինական բանակի համար:

Նույն օրն, ըստ Կոնաշենկովի, ռուսական ռազմանավերից արձակված հրթիռներով ոչնչացվել են ուկրաիական ռազմական մի շարք այլ թիրախներ:

Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեքսի Արեստովիչի փոխանցմամբ, այս օրերին առավել ծանր մարտերն ընթանում են Լուգանսկի մոտակայքում:

Նա ասել է, թե ռուսները վերսկսել են հարձակումը Մարիուպոլի ուղղությամբ, «սակայն ուկրաինացիները շարունակում են այնտեղ կատաղի դիմադրություն ցույց տալ»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button