Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Ղարաբաղի հարցը

Loading...

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման հարցը:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մի շարք տարածաշրջանային և միջագային հարցերի շուրջ: Նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակով ընդունված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նեռարյալ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովի աշխատանքի մեկնարկին ուղղված ջանքերը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար պայմանների ձևավորումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Բացի այդ, նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև 2022 թվականի փետրվարի 22-ին կնքված «Երկու երկրների միութենական փոխգործության հռչակագրի» իրականացմանն առնչվող հարցեր:

Այսօր ավելի վաղ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button