
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի Հայաստանին օգնել սահմանը պաշտպանելու և բանակը հզորացնելու գործում:
«Մենք որպես Հայաստանի առանցքային դաշնակից, կշարունակենք ձեզ օգնել պաշտպանունակությունը հզորացնելու և սահմանների պաշտպանությունը երաշխավորելու հարցում»,- ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ այսօրվա հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի երկու երկրների համագործակցությանը ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում:
«Հայաստանը հիմա նախագահում է ՀԱՊԿ-ում, ուստի էլ ավելի կարևոր է համադրել մեր գործողություններն այն ծրագրերի հետ, որոնք Հայաստանը ներկայացրել է կազմակերպության անդամներին»,- ասել է Լավրովը: