Սլովակիան դարձավ Ուկրաինային ՀՕՊ համակարգեր տրամադրած առաջին երկիրը

Loading...

Սլովակիան Ուկրաինային է փոխանցում S-300 ՀՕՊ համակարգեր: Այդ մասին հայտնել է, վարչապետ Էդուարդ Հեգերը:

«Ես կարող եմ հաստատել, որ Սլովակիան S-300-ներ է փոխանցում Ուկրաինային: Կարծում եմ, այս պաշտպանական համակարգը թույլ կտա հնարավորինս մեծ թվով մարդկանց կյանքեր փրկել Պուտինի ռեժիմի ագրեսիայից: Զենքի տրամադրումը չի նշանակում, որ Սլովակիան կոնֆլիկտի կողմ է դառնում: Ուզում եմ հավաստիացնել մեր բոլոր բնակիչներին, որ Սլովակիայի հանրապետության տարածքի պաշտպանությունը երաշխավորված է, և առաջիկա օրերին այն ավելի կհզորացվի մեր դաշնակիցքների կողմից տրամադրվելիք ուրիշ համակարգերի շնորհիվ»,- ասել է վարչապետը:

Այդ մասին Հեգերը խոսել է գնացքում, որով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մեկնել է Ուկրաինա:

Ս-300 համակարգերի փոխադրման տեսագրությունը հրապարակել է Սլովակիայի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչությունը չի հայտնել, թե կոնկրետ երբ են համակարգերն ուղարկվել Ուկրաինա:

Սլովակիան դարձավ առաջին երկիրը, որը ՀՕՊ համակարգեր է տրամադրում Ուկրաինային: Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը հայտնել է, որ երկիրը հաջորդ շաբաթվա ընթացքում կստանա Patriot տեսակի ամերիկյան ՀՕՊ համակարգեր:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button