Վլադիմիր Պուտինը մասնակցել է Վլադիմիր Ժիրինովսկու հրաժեշտի արարողությանը

Loading...

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության հիմնադիր, Պետական դումայի պատմամավոր և կուսակցական խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու հրաժեշտի արարողությանը:

Կորոնավիրուսով վարակված 75-ամյա Ժիրինովսկին շաբաթներ առաջ փոխադրվել էր հիվանդանոց, որտեղ վախճանվել է ապրիլի 6-ին:

Ժիրինովսկին Ռուսաստանի Պետական դումայի բոլոր 8 գումարումների պատգամավոր էր: Նա 6 անգամ առաջադրվել է նախագահության թեկնածու:

Ժիրինովսկին հայտնի էր որպես խիստ հակաարևմտյան և ազգայնական հայացքներ դավանող մարդ, հմուտ հռետոր, ով շատ հաճախ հնչեցրել է սադրիչ հայտարարություններ:

Տարիներ առաջ նա ասել է, թե Ռուսաստանը պետք է ԱՄՆ-ից հետ վերցնի Ալյասկան, իսկ ռուս զինվորը «մի օր սապոգները կլվանա Հնդկական օվկիանոսի տաք ջրերում»:

Նա մի քանի առիթներով պնդել է, թե Ուկրաինան որպես պետություն գոյության իրավունք չունի, նույնն ասել է նաև Ղազախստանի մասին:

Ժիրինովսկին անվերապահորեն ողջունել է 2014 թվականին Ղրիմի բռնակցումը: Անցած երկու տասնամյակում նա հետևողականորեն սատարել է Պուտինին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button