ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային Կրամատորսկի կայարանի հրթիռակոծման հանգամանքները պարզելու հարցում

Loading...

Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է օգնել Ուկրաինային Կրամատորսկի երկաթուղային կայարանի սարսափելի հրթիռակոծման հանգամանքները քննելու հարցում:

Երեկ այդ գրոհի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, կան մեծ թվով վիրավորներ: Կայարանում հրթիռակոծման պահին եղել են կանայք, երեխաներ, տարեցներ, ովքեր մտադիր էին գնացքով հեռանալ քաղաքից:

Ուկրաինան պնդում է, որ կայարանը ռուսներն են հրթիռակոծել: Սպիտակ տան խոսնակը տեղի ունեցածն անվանել է «Ռուսաստանի կողմից կատարված ևս մեկ վայրագություն»:

«Մենք մտադիր ենք աջակցել հետաքննությանը, փաստագրելով Ռուսաստանի գործողությունները, մենք պետք է պատասխանատվության կանչենք մեղավորներին: Մենք շարունակելու ենք նաև անվտանգային առումով օգնել Ուկրաինային»,- ասել է Սպիտակ տան խոսնակը:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, ռուսները միտումնավոր են հրթիռակոծել կայարանը: Կրամատորսկի քաղաքապետն ասել է, որ հարվածի պահին կայարանի տարածքում հավաքված է եղել մոտ չորս հազար բնակիչ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button