Զելենսկի. «Ծանր ճակատամարտ է լինելու»

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ենթադրում է, որ առաջիկայում տեղի կունենան ծանր մարտեր, քանի որ ռուսներն ուժերը կուտակում են արևելյան հատվածում: Այդ մասին նա խոսել է Կիև այցելած Ավստրիայի կանցլեր Կարմ Նեհամերի հետ համատեղ ասուլիսում:

«Ռուսական ուժերը հիմա հավաքվում են Ուկրաինայի արևելքում և հարավում, մեծ զորախումբ է, տեխնիկայով, հանդերձանքով: Այդ մարդիկ մտադիր են բռնազավթել մեր երկրի տարածքի ևս մեկ մասը: Ծանր ճակատամարտ է լինելու: Մենք հավատում ենք մեր ուժերին և մեր հաղթանակին: Մենք պատրաստ ենք և՛ կռվել, և՛ միաժամանակ որոնել դիվանագիտական լուծումներ, որոնք թույլ կտան ավարտել այս պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին:

Ավստրիայի կանցլերն ընդգծել է, որ Եվրոպական միությունը կշարունակի սաստկացնել սանկցիաների քաղաքականությունն այնքան ժամանակ մինչև Պուտինը դադարեցնի պատերազմը:

«Մենք ռազմական առումով չեզոք ենք, բայց չենք կարող չեզոք մնալ, երբ տեղի է ունենում հանցագործություն, մեր պարտքն է լինել արդար և ձայն բարձրացնել, երբ այսպիսի անարդարություն ենք տեսնում»,- ասել է կանցլերը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button